Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանն այսօր հարցաքննվել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-babayan1

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն  այսօր  հարցաքննվել է եւ նշել, որ իրեն մեղսագրվող արարքը անհիմն է:  «Ա1+»-ին այս մասին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:   Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սամվել Բաբայանին՝  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի նրանից ձերբակալված է եւս երկու հոգի: