Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապահովագրական ընկերությունները ռիսկեր են տեսնում» (տեսանյութ)

Տնտեսություն
vilen-1

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման խնդիրը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը տեսնում է ապահովագրական ընկերությունների ներգրավման միջոցով։ «Հայկական վերածնունդ կուսակցության» պատգամավորի թեկնածու Վիլեն Խաչատրյանի խոսքերով, վերջնական արդյունքում այս ոլորտը պետք է կարգավորվի այդ ընկերությունների միջոցով։ «Սակայն Հայաստանում կա մի արատավոր պրակտիկա։ Եթե որեւէ ոլորտում ապահովագրական ընկերությունները տեսնում են շատ ավելի մեծ ռիսկ, սկսում են խուսափել այդ ոլորտից։ Սակայն ապահովագրական ընկերություններին որոշակի օրենսդրական եւ պետական լծակների կիրառման միջոցով կարելի է ուղղորդել, որպեսզի վերջիններս ակտիվ ձեւով գործունեություն իրականացնեն նաեւ այդ դաշտում»։ Պատգամավորի թեկնածուն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների ստաժի խնդրին։ Հայաստանում շուրջ 400 հազար մարդ զբաղված է հենց գյուղատնտեսության ոլորտում։ «Մարդը, որ ունի իր հողակտորը եւ այդ հողակտորի վրա գործունեություն է ծավալում, նրան զբաղված են համարում, սակայն նրա գործունեությունը ստաժ չեն համարում։ Եթե այդպես է, ապա նրանց պետք չէ դասակարգել զբաղվածների մեջ։ Սա եւս օրենսդրական լուծումներ եւ կարգավորումներ է պահանջում։ Այս խնդիրը եւս ներառել ենք մեր ծրագրային դրույթներում»։