Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդաչուները սպասում են փոխվարչապետի պատասխանին (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-kar

Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր  կառավարության շենքի մոտ բազմամարդ էր: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները պահանջում են, որ մահվան  քրեական գործերը ստանան իրենց իրավական գնահատականը: « Այո մենք մեր երեխեքին հետ չենք բերի: Բայց մենք ուզում ենք, որ սպանողները իրենց իրական պատիժը ստանան, ովքեր են գեներալները, հրամանատարները, որոնք այսօրվա իշխանավորների  կողքին են»,- ասաց 10 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: 12 տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուներն էլ նշում են, որ սառույցը կոտրվում է, եւ հնարավոր է՝ իրենք սկսեն թոշակ ստանալ: «Ամբողջ փաթեթը գտնվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի մոտ ,  սպասում ենք նրան»,- ասաց Ջիվան Ալավերդյանը:  Եկմալյան փողոցի բնակիչներն էլ խնդրել  են վարչապետին, եւ նրա օգնականին՝ Հայկ Դավթյանին, որ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերից իրենց բնակարաններ տրամադրեն: Շենքերը գտնվում են «Արարատ գինու, օղու, կոնյակի գործարանի» հարեւանությամբ: «Այլեւս ի վիճակի չենք  վարձ տալու»,- ասաց Անահիտ Պողոսյանը: Ոստիկանական համազգեստներ կարող «Կոնտինենտ տեքստ»  ընկերության աշխատակիցներն էլ պահանջում են իրենց 35 մլն դրամի աշխատավարձը: Գործարանը լուծարվել է, եւ 140 հոգի մնացել է առանց աշխատանքի.  «4 տարի է գնում, գալիս ենք:  Խիղճ չունեն: Մեր վարչապետը մեզ ասում է՝ չեմ կարող ձեզ օգնել, նախագահն ասում է՝ չեմ կարող օգնել,  ոստիկանապետը ասում է չեմ կարող օգնել, բա իրանք մեր ինչի՞ն են պետք»,- ասաց նախկին աշխատակիցներից  Հայկանուշ Գալստյանը: Նա ցավով է արձանագրում, որ թեեւ հայտարարվում է, որ երկրի տերը ժողովուրդն է, մինչդեռ ժողովուրդը ամենավերջին տեղում է: