Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր դեսպանները բիզնեսով են զբաղված» (տեսանյութ)

Քաղաքականություն
as-1

Ազգությամբ թուրք Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է նշանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար։ Ինչո՞ւ բանը հասավ սրան` կարծիք է հայտնում քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը. «Մեր դիվանագիտությունը միշտ վատ է աշխատել։ Դեսպանների մոտ հայրենասիրություն չկա, նրանք միայն բիզնեսով են զբաղվում, հարստանում ու փախչում Ամերիկա»։ Նրա պնդմամբ՝ պետք է ոտքի հանել աշխարհին, ակցիաներ անել ամբողջ աշխարհում. «Ինչպե՞ս կարելի է տգետին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակել։ Ամբողջ Եվրոպան կմիանա մեզ»։ Բանասեր Ազատ Եղիազարյանի կարծիքով՝ Ադրբեջանն ունի Եվրոպայի աջակցությունը. «Ես վստահ չեմ, որ մենք կկարողանանք սրա դեմն առնել»։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է հատուկ աշխատանք տանի. «Չպետք է հարևանի հետ պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքացին այդպիսի պաշտոն ստանալ։ Նա ոչինչ չի արել հայկական խաչքարերը ոչնչացումից փրկելու համար»։ Արվեստագետները առավել ակտիվ քայլերի կոչ են անում ողջ հայությանը, և առաջին հերթին` ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը։