Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազ Օզբիլիսը ցանկանում է հեռանալ «Բեշիկթաշից»

Սպորտ
fff

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցանկանում է փոխել իր թիմը: Ինչպես հայտնում է թուրքական «Միլիեթ» օրաթերթը, «Բեշիկթաշի» հայազգի ֆուտբոլիստը հիասթափված է իր կարգավիճակից: Բանն այն, որ նա երկար ժամանակ չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում եւ չի մասնակցել խաղերին: Ըստ լրատվամիջոցի, Արազ Օզբիլիսն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն վաճառել կամ էլ վարձավճարով տրամադրել մեկ այլ ակումբի: Նշենք, որ մոր ֆուտբոլիստը թուրքական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2020 թվականի ամառը: