Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի ՊՆ-ն` Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին. Ալիք (տեսանյութ)

Քաղաքականություն
khg

Վրաստանի ՊՆ-ն արձագանքել   է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Հայտարարության մեջ ասվում է. «Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է  տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,-նշված է հայտարության մեջ։ Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» տեղեկատվություն էր տարածվել, թե  Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են ընթանում, որոնք հավանաբար դեպի Հայաստան են տեղափոխում ռազմական տեխնիկա: «Բեռը հավանաբար տեղափոխվում է դեպի Հայաստան: Ըստ մասնագետների, մեծ հավանականությամբ, սա ռազմական տեխնիկա է՝ այսպես կոչված «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ»,- հայտարարել էր կուսակցության անդամ  Նուգզար Ծիկլաուրին: Մանրամասներն այստեղ