Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաբայանի ձերբակալությունը Սերժ Սարգսյանի կազմակերպածն է. Հայկ Խանումյան

Քաղաքականություն
5f020d55493c7a1e396de29ca6421805

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է ներքաղաքական իրադարձությունների, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու հետ»,- «Ա1+»-ին փոխանցում է Արցախի «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Նրա համոզմամբ՝ անձամբ Սերժ Սարգսյանը վախենում է, որ ՕՐՕ դաշինքը կարող է հաղթահարել 7%-ի շեմը և մտնել խորհրդարան և կոալիցիա ձևավորել այլ ուժերի հետ. «Սերժ Սարգսյանն է կազմակերպել Սամվել Բաբայանին ձերբակալելու օպերացիան։ Տեսական հնարավորություն կա, որ ԱԺ մտած 3 այլ կուսակցություններ կարող են ձևավորել կոալիցիոն կառավարություն՝ առանց Հանրապետականի։ Փորձում են ուժերից մեկին դուրս թողնել՝ տեսական հնարավորությունը բացառելու համար»։ Հայկ Խանումյանը չի բացառում, որ այսպիսի գործողություն իշխանությունը կիրառի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այլ անդամների նկատմամբ ևս. «Ծանոթ ձեռագիր է։ Սերժ Սարգսյանն այդպես վարվել է նաև 2007 թվականին «Դաշինք» կուսակցության նկատմամբ, երբ Սամվել Բաբայանը կրկին փորձում էր խորհրդարանական ընտրությունների մասնակցել»։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը նախօրոք արդեն նախապատրաստում էր Սամվել Բաբայանի ձերբակալությունը. «Դա արել է որոշ թերթերի միջոցով։ Օգտագործել է նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իրավապահ այլ մարմինների»,- հավելեց Հայկ Խանումյանը։