Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԼԱԴԻՄԻՒ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.«ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ՄԵԶ ԴԱՏԻ ՏԱՆ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ»

Քաղաքականություն

Այսօր Սահմանադրական Դատարանը քննեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում» եւ դրան կից 1-ին, 4-րդ, եւ 7-րդ արձանագրություններում ամրագրված պարտավորությունների ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Կոնվենցիան ստորագրել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2001 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում:

Յուրաքանչյուր երկրի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատարան կարող են դիմել բոլորը: Եթե երկիրը չի կատարում դատարանի որոշումները, ապա կարող են կիրառվել պատժամիջոցներ:

Արդարադատության նախարարը վստահեցրեց՝ կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարդիկ օգտվեն դատարան դիմելու հնարավորությունից:

Սահմանադրական Դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը նկատեց. «Սա այն դեպքն է, երբ, ինչքան շատ մեզ դատի տան, այնքան լավ, այնքան կշահի երկիրը, այնքան կամրապնդվի ժողովրդավարությունը»:

ՍԴ որոշեց, որ կոնվենցիան եւ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: