Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 11 օր առաջ. ՀԱԿ-ը ընտրապայքարից դուրս է գալիս հօգուտ ՀՀԿ-ի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fZWQ2E9lhJw

1995-ի քարոզարշավի օրերին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասնակցությամբ բացվում է «Մարս» պետական ձեռնարկությունը: Վարչապետը նկատում է, որ տնօրեն Ստեփան Դեմիրճյանն իր կյանքն է դրել ձեռնարկության վերագործարկման համար: 1999-ի քարոզարշավին «Միասնություն» դաշինքից անպատասխան մնացած միակ հարցը կարծես թե այն է, թե հաղթանակից հետո ո՞վ է լինելու վարչապետը: Այստեղից ընտրողներին խորհուրդ են տալիս մի տասն օր էլ սպասել ու կիմանան: Քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում Հայաստանը լքելուց որոշ ժամանակ հետո Վանո Սիրադեղյանի վերադարձը դրական է անդրադառնում ՀՀՇ կուսակցության վարկանիշի վրա: Դա ընդունում են նաեւ քաղաքական այլ ուժերը։ 1999-ի ընտրությունների քարոզարշավի ավարտին դեռեւս 11 օր կա, իսկ Հայաստանի կոմկուսն արդեն գրեթե ավարտել է մարզային շրջագայությունները: Արտաշատում եւ Արարատում կոմկուսը խոստանում է վերացնել պատգամավորի անձեռնմխելիությունը։ Լոռու մարզում ընտրապայքարի կեսից փոխվում է ընտրատարածքային հանձնաժողովը: Մարզի 212 ընտրատեղամասերում պետք է նշանակվեն 10 կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց գտնելը խնդիր է։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն առընթեր քաղաքական խորհրդի անդամներին տեղեկացնում է, որ իրավապահներին հանձնարարել է անմիջապես արձագանքել 2003-ի խորհրդարանի ընտրություններին վերաբերող ընտրախախտումներին եւ կանխել դրանք: Ընտրություններին մասնակցող «Հզոր Հայրենիք» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ստեփան Մարգարյանը  տեղեկացնում է, որ կուսակցությունը ընտրարշավ անելու համար կծախսի 10-ից 15 հազար դոլար: Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 2003-ի խորհրդարանի ընտրություններին մասնակցում է հիմնականում ջավախահայության խնդիրներով զբաղվող «Հզոր Հայրենիք» կուսակցության ցուցակով: Որպես քաղաքապետ նրան սատարող ուժեր են հարկավոր, ինչը պրն Նազարյանը հույս ունի գտնել ԱԺ-ում հանձին «Հզոր Հայրենիքի»: 2003-ի այս օրը «Արդարություն» դաշինքը Վարդենիսում էր։ Ամբողջ Գեղարքունիքի մարզում դաշինքի բոլոր հանդիպումները մարդաշատ են: Մարդիկ ուրախ են, հույս ունեն, որ դաշինքը իշխանափոխություն կանի։   «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2007-ի ընտրությունների քարոզչական հոլովակով վստահեցնում է, որ Հայաստանում իրավիճակն այնքան վատ է, որ այն ճգնաժամ բառով բնորոշելը շատ մեղմ է։ 2007-ի ընտրություններին առաջին անգամ Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցողները կընտրեն ինքնուրույն: Նրանց տրվելու է ուղեցույց եւ քվեաթերթիկ: Չտեսնող մարդիկ քվեարկելու են քվեաթերթիկը շոշափելով։  2007-ի այս օրերին հօգուտ Հանրապետականի ընտրապայքարից դուրս է գալիս Տիգրան Ուրիխանյանի գլխավորած Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը՝ ՀԱԿ-ը: «Այն, ինչ մինչեւ հիմա արվել է, արվել շնորհիվ Հանրապետականի»,-ասում է պարոն Ուրիխանյանը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը 2012-ի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի օրերին ստուգել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրական վարկանիշը՝ ընդամենը 2,5 տոկոս։ Մի խումբ երիտասարդներ այս օրերին Վանաձորում ծաղրում են հասարակության մեջ ընդունված ընտրակաշառքը։