Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայր եւ որդի Հակոբյանները՝ մրցակիցներ

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստները հանդես կգան ԱՄԷ-ի Շարժա քաղաքում առաջին անգամ անցկացվող շախմատի «Մասթերս» մրցաշարում: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, այդ մրցումներում մերոնցից հայտ են ներկայացրել գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, կանանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը եւ Հայաստանի մինչեւ 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը: Դա նշանակում է, որ այս մրցաշարում մրցակիցներ կլինեն անգամ հայր ու որդին, քանի որ Էդուարդը մեր ամենափորձառու շախմատիստի որդին է: Հարկ է նշել, որ մեր շախմատիստներին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 39 երկրների 250 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 81-ը գրոսմայստեր են: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: Հաղթողը կստանա 15 հազար դոլար պարգեւավճար, 2-րդ տեղը՝ 10 հազար, 3-րդը՝ 7 հազար: