Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Միջադեպերը ցանկացած չուզողի կողմից կարող են հրահրվել. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
HHK-1

ՀՀԿ   պատգամավորի թեկնածու Շիրակ Թորոսյանը    քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում: «Այս ընտրություններում  քաղաքական ուժերը եւ ռեյտինգային թեկնածուները գնում են դեպի ընտրողը՝ իրականացնելով ռեալ քարոզարշավ եւ փորձում հասնել ամենավերջին ընտրողին անգամ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է դանակահարության եւ կրակոցների  միջադեպերին, որը կապվում էր հանրապետականների հետ, ապա պատգամավորի թեկնածուն արձագանքեց, որ  այդ միջադեպերը որակական ազդեցություն ունենալ չեն կարող ընտրական գործընթացի վրա,  եւ ընդհանրապես  բավականին քաղաքակիրթ ընտրական գործընթաց է: «Կարող են հրահրվել եւ թիրախ ընտրել ՀՀԿ-ին: Կարող են հրահրվել ցանկացած մարդու, ցանկացած խմբի  կողմից, ցանկացած չուզողի կողմից եւ այդ արհեստական սևեռումներն անընդունելի են»,-  ավելացրեց պատգամավորի թեկնածուն:    Նա հիշեցրեց, որ ռեյտինգային ընտրակարգը այնպիսին է, որ տվյալ կուսակցության ներսում էլ կարող են հակասություններ լինել  եւ  դանակահարություններից մեկը հանրապետական կուսակցության  ռեյտինգային թեկնածուների թիմերի մեջ էր տեղի ունեցել: Դատելով կուսակցության ներկայացրած ցուցակներից եւ գաղափարական բարձր որակից՝ պատգամավորի թեկնածուն հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը բովանդակային առումով եւ իր կազմով ավելի լավը կլինի, քան ցանկացած խորհրդարան: