Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը տասնյակ միլիոնանոց մեքենաներ կտրամադրի գյուղնախարարությանը

Պաշտոնական
ignat-arakelyan

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում է Գյուղատնտեսության նախարարությանը մեքենաներ ամրացնելու մասին որոշումը։ Համապատասխան փաստաթղթերում ասվում է.  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 19900000.0 դրամ սկզբնական արժեքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սնննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը
  2. «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 23500000.0 դրամ սկզբնական արժեքով «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: