Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակիցը մեկնել է Կիպրոս

Սպորտ
sport-kazaxstan-21.03.

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականը, որը Հայաստանի ազգային թիմի առաջիկա մրցակիցն է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, ներկայումս գտնվում է Կիպրոսում: Ինչպես տեղեկացնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, թիմը Ակտաուից մեկնել է Լարնակա, ապա Նիկոսիա: Ղազախստանի ընտրանին մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը այդ եւ Հայաստանի հետ հանդիպումներին պատրաստվելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստ: Նրանցից միայն մեկն է ներկայացնում արտասահմանյան ակումբ: Դա հարձակվող Սերգեյ Խիժնիչենկոն է, որը հանդես է գալիս բելառուսական «Շախտյորում»: