Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտաբի պետի դանակահարության գործով քրեական գործ է հարուցվել

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ: 2017թ. մարտի 19-ին ահազանգ է ստացվել առ այն, որ  կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Ապարանի բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ա.Ասատրյանը և Մ.Հովսեփյանը: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երևան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն͵ որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ և Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով͵ երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետևանքով։ Վիճաբանության արդյունքում խաթարվել է մայրուղու երթևեկությունը͵ նույն վայրում գործող գազալցակայանի բնականոն աշխատանքը։ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները͵ մասնակիցների ինքնությունը պարզելու͵ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քննույթյան արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին