Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորք – Երևան. ջազ միացում (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-5

«Երբ հինգ երաժիշտ մեկ հոգու նման են նվագում, ստացվում է, որ մենակատար եմ ղեկավարում, ոչ թե կվինտետ»,-ասում է Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը։ «Նյու Յորք – Երևան. Ջազ միացում» համերգային նախագծի փորձն է։ Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն ավանդական ջազի և հայկական մեղեդիների ջազային մշակումների ունիկալ կատարումներ։ Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ։ «Վահագնին որպես երաժիշտ էի ճանաչում։ Շատ եմ սիրում նրա արվեստը։ Իմ առաջարկն էր կազմակերպել համատեղ համերգ։ Ուրախ եմ, որ այս նախագծի շնորհիվ նաև ընկերացանք»։ Վահան Մարտիրոսյանի համար էական չեն երաժշտական դասակարգումները. «Անձնապես ինձ համար կա միմիայն լավ կամ վատ երաժշտություն»։ «Սերը դեպի մեր սիրած երաժշտությունը միավորեց մեզ»,-ասաց Վահագն Հայրապետյանն ու մեծ սիրով էլ ներկայացրեց իր երաժիշտներին։ «Քիտ Բալլա՝ հարվածային գործիքներ։ Նա չի հարվածում, նա նվագում է։ Արի Ռոլանդ՝ կոնտրաբաս։ Ծանոթ ենք 1997-ից։ Ինձ համար համար մեկն է աշխարհում։ Մեր թագուհին՝ Յալլա Բալին, ով կատարելու է Բիլլի Հոլիդեյի ու նաև հայկական երգերի ջազային մշակումներ։ Ինչ վերաբերում է սաքսոֆոնահար Զաիդ  Նասսերին, ապա նա առաջին անգամ չի Հայաստանում։ Առաջին անգամ 2000-ին եկավ և այնքան հավանեց մեր երկիրը, հայերին ու հայկական ջազը, որ ժամանակ առ ժամանակ գալիս է ու կարելի է ասել ապրում այստեղ, անգամ հիանալի խոսում է արդեն հայերեն»։ Արի Ռոլանդի համար մեր մեղեդիները շատ ջազային են։ «Իսկ ջազը,- ասում է նա պետք է քեզ ստիպի շարժվել, պարել։ Նաև ունենա պատմություն։ Ջազը մեր կյանքի պատմությունն է»։