Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաները կտրված են արվեստից եւ մշակույթից». տիկնիկները՝ այգում

Հասարակություն
xamajik

Մարտի 21-ին նշվում է տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այս առիթով «Միմոս» խամաճիկների թատրոնը Երեւանի Խաչքարերի պուրակում ներկայացումներ էր կազմակերպել:  Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նունե Ջրբաշյանի դիտարկմամբ՝ սա լավ առիթ է հանրության ուշադրությունը դեպի տիկնիկային գործիչների խնդիրները հրավիրելու համար: «Արդեն մի քանի տարի է՝ չի թույլատրվում ներկայացումներ ունենալ դպրոցներում եւ մանկապարտեզներում: Փաստորեն երեխաները կտրված են արվեստից եւ մշակույթից,իսկ մենք էլ զրկված ենք հանդիսատեսից: Այս միջոցառումը նաեւ այդ բացը լրացնելու փորձ  է»,-ասաց Ն. Ջրբաշյանը: xamajik1 xamajik3