Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսը կոտրած կին. «Ոստիկանների ոտքերը լավ եմ հիշում» (տեսանյութ)

Հասարակություն
usy-kotrac

Լաուրա Զաքարյանին հիվանդանոց են տեղափոխել մարտի 18-ին՝  ցուցարարների եւ ոստիկանների  միջեւ սկսված հրմշտոցից հետո։ Հաց բերողի հիշատակին կազմակերպված   բողոքի ակցիայի ժամանակ  նա կոտրել է ուսը։ «Ֆիլմերում,  որ ցույց են տալիս, այդ կարգի ձեռքները բռնած  հու անելով սկսեցին տարբեր ուղղություններով հրմշտոցներ: Ես թիկունքի վրա գնացի»,- «Ա1+»-ին ասաց Լաուրա Զաքարյանը:  Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող կինը  ցույց է տալիս իր ձեռնոցները:  «Իմ ձեռնոցների վրա կտեսնեք ոտքերի հետքերը, ոստիկանների ոտքերը լավ եմ հիշում, վրայովս անցնելիս»։ Լաուրա Զաքարյանը անձամբ չի ճանաչել  Արթուր Սարգսյանին։ 60-ամյա կինը իր պարտքն է համարում մասնակցել  քաղաքացիական ակցիաներին։  Չնայած դեռ ցավեր ունի, բայց նաեւ կարծում է՝ իր պարտքն է   գնալ եւ վերջին հրաժեշտը տալ Արթուր Սարգսյանին. «Փառք աստծո, իմ ոտքերը շարժվում են, եւ ցավազրկումը ինձ թույլ է տալիս տեղաշարժվել»,- ասաց Լաուրա Զաքարյանը: usy kotrac 1 Դեպքի  առթիվ այսօր հաղորդում է ներկայացվել ՀՔԾ: Ավելին՝ տեսանյութով