Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաունի համախտանիշ, երբ մայրը 40+ տարիքում է

Հասարակություն
dd

Անկախ երկրի զարգացվածությունից՝ դաունի համախտանիշով ծնվածների հաճախականությունը նույնն է՝ 1:600-ի: Այս մասին այսօր դաունի համախտանիշի միջազգային օրը հայտարարեց բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանը. «Ամբողջ աշխարհում ավելացել է դաունի համախտանիշով  մարդկանց թիվը, սակայն պակասել է այդ համախտանիշով ծնվածների թիվը: Խնդիրն այն է, որ առաջին թիվը ավելացել է քանի որ մարդիկ հիմա ավելի իրազեկ են, չեն ամաչում ու բարձրաձայնում են այդ մասին: Իսկ երկրորդ թիվը նվազել է, քանի որ հղի կանայք հիմա հնարավորություն ունեն անցնել հետազոտություններ ու պարզել, թե որքանով է հավանական , որ երեխան կծնվի դաունի համախտանիշով»: Խոսելով պատճառների մասին՝ բժիշկը նշեց, որ 90 տոկոսի դեպքերում, երեխաները ծնվում են դաունի համախտանիշով, երբ մայրը 40+ տարիքում է: Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բջջագենետիկայի լաբորատորիայի ղեկավար Սուսաննա Միդյանը նշում է, որ մայրական տարիքից բացի, ուրիշ հզոր գործ չկա. «Եթե երիտասարդ տարիքում է կինը  ծննդաբերում, ու երեխան դաունի համախտանիշով է լինում, դա պարզապես պատահականություն է, դա հազվադեպ է լինում:Պատճառը կարող է լինել նաեւ ժառանգականությունը»: Տիկին Միդրյանը նշեց, որ հնարավոր է մինչեւ ամուսնությունը  ստուգել , թե որքանով է հավանական, որ զույգերի մոտ կծնվի դաունի համախտանիշով երեխա, բայց իրենց կենտրոնում դեռ ոչ մի զույգ նման ցանկություն չի հայտնել: Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ: Հենց այդ է պատճառը, որ դաունի համախտանիշի միջազգային օրը նշում են մարտի 21-ին: