Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ղազախստան խաղի մրցավարը հաջողակ է մեզ համար  

Սպորտ
foot-5

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական խումբը: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը, հանդիպման գլխավոր մրցավարն է Ալեքսանդր Ստավրեւը: Նա արդեն մեկ անգամ վարել է Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպում: 2009 թվականին մակեդոնացի մրցավարին վստահվել էր 2010թ աշխարհի առաջնության Հայաստան – Բելգիա ընտրական խաղը, որն ավարտվել էր մեր թիմի հաղթանակով՝ 2:1: Ալեքսանդր Ստավրեւին կօգնեն Մարյան Կիրովսկին եւ Դեյան Կոստադինովը: Հանդիպման չորրորդ մրցավար է նշանակվել Դեյան Յակիմովսկին: Հիշեցնենք, որ Հայաստան – Ղազախստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին, Երեւանի Հանրապետական մարզադաշտում: