Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հրապարակումների շտաբի պետին դանակահարել են հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցները. Ազատություն (տեսանյութ)

Հասարակություն
shtapogn

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գյուղապետ Հովիկ Ամիրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մարտի 19-ի գիշերը դանակահարվել է գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը: Պատճառների մասին գյուղապետը տեղեկություն չուներ: «Նորմալ երիտասարդ է, պատշաճ, կռվարար չէ, ու գիտեմ, որ առողջական վիճակում կտրուկ փոփոխություն է եղել, դրա համար են տեղափոխել Երևան», - փոխանցեց գյուղապետը՝ հավելելով, որ ըստ իր տեղեկությունների նույն օրը ոտքի հատվածում վնասվածքներ է ստացել նաև Մանուկ Հովսեփյանը, ով Արամ Ասատրյանի ընկերն է: Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Արամ Ասատրյանին հիվանդանոց են տեղափոխել մոտ 3 ժամ առաջ, նրա վիճակը ծանր-ստաբիլ է, նա վերակենդանացման բաժնում է: «Գոտկային շրջանում ծակած վերք է: Ներքին օրգանների վնասվածք չկա: Վիրահատության կարիք չկա: Ասատրյանը արհեստական շնչառության տակ է», - ասաց հիվանդանոցի գործադիր տնօրենը: Ըստ մամուլի հրապարակումների «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դանակահարել են հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցները: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում