Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը դեռ չի ժամանել Հայաստան

Սպորտ
unnamed-42-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր սկսեց նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան - Ղազախստան աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր կայացած վերականգնողական թեթեւ մարզմանը մասնակցել են 16 ֆուտբոլիստ. դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գրիգոր Մելիքսեթյան; պաշտպաններ՝ Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան, Արթուր Քարտաշյան; կիսապաշտպաններ՝ Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Արաս Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան; հարձակվող՝ Էդգար Մանուչարյան: Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը հավաքականին կմիանան այսօր ուշ երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին՝ մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին: