Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ կուսակցության երիտասարդները՝ Արաբկիրում

Քաղաքականություն
HYD-4

Այսօր Արաբկիր վարչական շրջանում ՀՅԴ քարոզչական ծրագիրն էին ներկայացնում կուսակցության երիտասարդները: ՀՅԴ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամները քաղաքացիներին էին ներկայացնում ՀՅԴ ուսանողական միության, բացառապես  ուսանողներին վերաբերող,  «Նոր սերունդ արդար Հայաստան», երիտասարդական միության՝ «Ո՛չ ընտրակաշառքին» թռուցիկները և ՀՅԴ նախընտրական հռչակագիրը: Կարևորելով քաղաքացիների հետ մասնավոր հանդիպումներն ու քննարկումները, նրանց հարցերին սպառիչ պատասխանները, Դաշնակցության հետապնդած գաղափարների ու  քաղաքական  առաջնահերթությունների հանրահռչակումը՝ ՀՅԴ  Հայաստանի երիտասարդական  և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, հետայսու մինչև ապրիլի 2-ը, շարունակելու են  ակտիվ քարոզչական հանդիպումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: HYD (1) HYD (2) HYD (3)