Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 13 օր առաջ. ցուցարարներն այրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
f-XhpH4PLZo

1995-ի այս օրերին իրավիճակը լարված է նախագահի նստավայրի դիմաց: Երկու օր ընթացող հանրահավաքի երկրորդ օրը ոստիկանությունն ի վերջո մահակներով հարձակվում է ցուցարարների վրա, եւ, ըստ «Շրջան» թերթի, նույնիսկ կրակում է: Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարները Լեւոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակն այրեցին։ Հայաստանում սա առաջին նման դեպքն էր։ Նույն օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց Երկրապահը, ինչը նույնպես աննախադեպ երեւույթ էր։ Հանրահավաքը, որ ղեկավարում էր ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ի պաշտպանություն իշխանության էր։ Հանրահավաքից հետո ԵԿՄ պատժիչ ջոկատները, Բազեյանի եւ Աշոտ Աղաբաբյանի գլխավորությամբ, միացան ընդդիմադիր հանրահավաք իրականացնող ժողովրդին ծեծող ոստիկաններին։  1999-ի ընտրություններին նախագահի խորհրդական Արամ Սարգսյանն արձակուրդ է վերցնում, որպեսզի մասնակցի քարոզարշավին: Քարոզարշավն արդեն հատել է հասարակածը, իսկ Դեմոկրատական կուսակցությունը դեռ նոր է եթե դուրս բերում իր քարոզչական տեսահոլովակը Լոռու մարզում է նաեւ «Միասնություն» դաշինքի ղեկավարությունը: Նրանց ոտքերի տակ սովորության համաձայն ոչխարներ են գլխատվում: Կարեն Դեմիրճյանը լոռեցիներին խոստանում է, որ աղետի գոտին կդառնա անցյալ, որ կվերացնի պատգամավորի անձեռնմխելիությունը:  Լյուդմիլա Հարությունյանը ընտրողներին ներկայացնում է «Արժանապատիվ ապագան»: Իր ծրագրերը կիրականանան, եթե ընտրվի պատգամավոր: Ինքը երեք տարի մեծ քաղաքականության մեջ է եղել եւ հիմա դժգոհում է, թե ինչ դժվար է կուսակցություն պահելը: Աշտարակցիներն իրենց մոտ քարոզարշավի եկած «Օրինաց երկրին» բողոքում են հողի եւ ջրի բարձր հարկերից: Արթուր Բաղդասարյանն ասում է, որ գյուղացիները պետք է առանց բյուրոկրատական քաշքուկների ապահովվեն վարկերով: Թալինցիները Օրինաց երկրին դիմավորում են երգ ու պարով եւ ասում՝ իրենք գործազուրկ են: 2003-ի ընտրություններից 13 օր առաջ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը որոշում է թափանցիկ քվեատուփերի օգտագործման կարգը նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար: ԵԱՀԿ-ն դա ողջունում է: Մեկ տարի առաջ ԿԸՀ-ն մերժել էր ընտրությունների օրը տեղամասերում երկու քվեատուփ տեղադրելու ԵԱՀԿ-ի առաջարկը: Վերջինիս ներկայացուցիչ Կոնկեւիչը տեղեկացնում է, որ հանրաքվեի քվեատուփերը նույնպես կարտադրվեն Դանիայում եւ մի քանի օրից կբերվեն Հայաստան: 2007-ի քարոզարշավին Տիգրան Կարապետյանը մեկ տեսահոլովակով հոգեւոր եւ այլ ազգերի մեղեդիների ներքո ներկայացնում է գործարարի իր անձնական նվաճումները միջազգային հարթակում: Կադրերից մեկում նրան պարգեւատրում է կաթողիկոսը: Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քարոզարշավին իր ժողովրդականությունն է գովազդում Վանաձորում մատուցված աղ ու հացով ընդունելության կադրերով, երկինք բաց թողնված աղավնիներով: Վանաձորցիներին չէր խանգարի եւս մեկ անգամ տեղեկանալ, թե որն է քվեի հավակնող Սամվել Բաբայանի գլխավոր արժանիքը: 2007-ի այս օրը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում ՀՀՇ-ի մասնակցությունը ընտրություններին: Դրա առիթ է դառնում է հենց ՀՀՇ-ի դիմումը ԿԸՀ-ին ընտրարշավից դուրս գալու մասին: 2012-ի ընտրություններին քվեարկվելու է 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Թեկնածուի շանսերը վատը չեն։ Երեկոյան տեղի է ունենում ուղիղ հակառակը՝ Երկրապահը որոշում է պաշտպանել Սեյրանյանի մրցակից, ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանին: 8-րդ ընտրատարածքում այս օրերին ամեն օր պատռում են դաշնակցական թեկնածու Արթուր Եղիազարյանի քարոզչապաստառները: Ինքն իշխանափոխություն է ուզում, որովհետեւ սովորական մարդիկ կորցրել են արժանապատվությունը Կոնգրեսի քարոզարշավը Կոտայքի Գառնի գյուղում մյուսների նման մարդաշատ չէ: Տեղացիներն ասում են, որ գյուղից արտագաղթի հոսքը մեծ է : Կոնգրեսի մեծամասնական թեկնածու Գուրգեն Եղիազարյանը հայտարարում է, որ արտագաղթը ձեռնտու է իշխանություններին։