Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք ամենալավն եք. քաղաքացիները՝ կոմունիստներին (տեսանյութ)

Քաղաքականություն
komunist-5

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի կոմունիստական կուսակցության այսօրվա երթն սկսվեց Հանրապետության հրապարակից և շարունակվեց մինչև «Տաշիր» առևտրի կենտրոն։   Երթի մասնակիցները կրում էին կարմիր գույնի ժապավեններ, խորհրդային միությունը խորհրդանշող ատրիբուտներ, սիմվոլներ՝ մուրճի և մանգաղի տեսքով։   Նրանք քաղաքացիներին բաժանում էին իրենց նախընտրական ծրագրի կարմիր գրքույկները և կոչ անում  2017թ. Ազգային ժողովի ընտրություններում քվեարկել իրենց օգտին. «Ձեր ձայնը տվեք Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, որը քվեաթերթիկում համար 7-ն է, և միասին մենք կվերադարձնենք մեզնից խլված մեր իրավունքները։ Մեր նշանաբանն է՝ հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ։ Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է։ Հաղթեն կոմունիստները, կշահի Հայաստանը»։   Քաղաքացիները ոգևորությամբ էին դիմավորում  կոմունիստներին՝ ասելով. «Դուք ամենալավ կուսակցությունն եք»։ Դիտեք նաև տեսանյութը