Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Սպորտ
sport-boks

Ռումինիայի Բրաիլա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երկու մեդալ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլ մտած մեր երկու մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, պարտություն կրեցին եւ ավարտեցին իրենց ելույթները։ Նրանք գրավեցին 3-րդ տեղը եւ դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ այս առաջնությունում Հայաստանից հանդես եկան 7 մարզիկ։