Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախ մեկնած 30 բլոգերների մեջ Իսրայելի ու Բելառուսի քաղաքացիներ կան. Արցախպրես

Քաղաքականություն
63798

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ Ֆորումի  գլխավոր թեմաններն  են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: Ֆորումը վարում էր  «Արցախակերտում» ՀԿ   համանախագահ  Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը   ֆորումին  ներկայացրել  է արցախյան հակամարտության առաջացման պատճառները: «Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես  ­ ասել  է Հ.  Արզումանյանը  և   հիշեցրել, որ   Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ տարի առաջ զոհվել են ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ: 17361106_862196343974031_1383996290_n Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում