Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ բացիկներ` Հայաստանի մարզիկ-մարզուհիներին

Սպորտ
sport-gexasahq-20.03.-1

Գեղասահքի աշխարհի 2017թ. առաջնության ֆեյսբուքյան էջը յուրահատուկ եղանակով ներկայացրել է մրցաշարի բոլոր մասնակիցներին: Կազմակերպիչները բացիկներ են պատրաստել բոլոր երկրների պատվիրակների համար: Նրանք Հայաստանին նվիրել են նման երեք բացիկ, որոնց վրա ներկայացված են մեր մարզիկ-մարզուհիները՝ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը եւ Տինա Գարաբետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Գեղասահքի աշխարհի 2017թ. առաջնությունը տեղի կունենա մարտի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Նշենք, որ մրցաշարը վարկանիշային է եւ դրա ընթացքում վիճարկվելու են 2018թ ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը: sport gexasahq 20.03. 2 sport gexasahq 20.03. 3