«ՀՀԿ-ն իր կուսակցապետի հետ պետք է մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին» (տեսանյութ)

 Ժառանգության առաջնորդը քարոզարշավի 16-րդ օրը  Ապարանում միացավ Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական քարոզարշավին։

«Գտնվում էի գործուղման մեջ, գործնական հանդիպումներ ունեի մայրս վիրահատություն տարավ»,-իր բացակայությունը  պատճառաբանեց նա: 

  Րաֆֆի Հովհաննիսյանն  անդրադառնում   է      Հանրապետական կուսակցության  հայտարարություններին, թե իրենք մրցակից չունեն:

«Ինքը, իր կուսակցապետի հետ մեկտեղ, պետք է մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին, այլ ոչ թե առաջարկներ, գնահատականներ»:    Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչը  կանխատեսում է հետագա զարգացումները, եթե նախորդ ընտրությունների պես արձանագրվեն կեղծիքներ ու խախտումներ։ «Շատ թեժ եւ իրավատեր»:

 ՕՐՕ  դաշինքն այսօր հանդիպել է   նաեւ Վանաձորի եւ Աշտարակի ընտրողների հետ: Դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը նշել է՝  եկել են իշխանությունը ժողովրդին տալու համար:

 Պաշտպանության նախկին  նախարարը երկար է մտածել, թե ինչու Հայաստանն առաջ չի գնում եւ ինչը ուղղությամբ ինքն ու դաշինքի անդամները  պետք է գնան:

  Վարդան Օսկանյանն էլ  խոստանում է՝իրենց իշխանության գալուց հետո ժողովուրդը անմիջապես դրական փոփոխություններ է զգալու: Հայաստանը ռեսուրսների պակաս չունի: