Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երջանիկներին խորհուրդ է տրվում ընտրել ՀՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan-ararat

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ   Արարատ Զուրաբյանը ընտրողներին խորհուրդ է տալիս իրենց քվեն տալ այն քաղաքական ուժին, որի միակ  նպատակը չէ հաղթահարել 5 կամ 7 տոկոսը եւ մտնել ԱԺ:  Ինչպես փորձն է ցույց տվել այդ ուժը մեծ փոփոխություններ չի կարող կատարել ԱԺ-ում: «Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, ապա ստանալով մեծամասնություն, գալիս է իշխանության եւ ինքն է ձեւավորում իշխանություն:  Բացարձակ մեծամասնության դեպքում միայնակ , հակառակ դեպքում կոալիցիա կազմելով  մեկը  մյուսի հետ ձեւավորում է մեծամասնություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատ Զուրաբյանը:     Սակայն ՀՀԿ-ի հետ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմի: Նրա համար տարօրինակ է այն, որ  թեեւ վերջին 19 տարիներին ՀՀԿ-ն իշխանության ղեկին եղել, բայց  յուրաքանչյուր  ընտրությամբ մենք ականատես ենք լինում նրան, որ այսօր նոր կարծես գալու են իշխանության եւ ինչ-որ բաներ պետք է անեն:  Պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանը  հիշեցրեց, որ այսօր, ՄԱԿ-ի որոշմամբ, երջանկության օրն է: Նա երջանիկներին  խորհուրդ տվեց ընտրել ՀՀԿ-ին, իսկ մնացածին տան իրենց: Իսկ իրենք ընտրողներին խոստանում են արդարություն, հույս եւ աշխատանք: Մանրամասները՝ տեսանյութում