Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Փարիզն ավելի բարոյական է, քան Երևանը. Հրանտ Բագրատյանը՝ գիշերային կյանքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bagratyan-3

Պետք է կանոնակարգել մարմնավաճառների աշխատանքը. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում գիշերային կյանքին անդրադարձավ «Ազատ դեմակրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը.  «Նրանք պետք է հավաքվեն կոնկրետ տեղեր, պետք է որոշակի հարկ վճարեն, բժշկական ստուգում անցնեն։ Փարիզն այս առումով ավելի բարոյական է, քան Երևանը»։ Հրանտ Բագրատյանն ապրումէ  Սայաթ- Նովա փողոցում և գիշերային ակումբների աղմուկը հանգիստ չի տալիս նրանց։ 4-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հրանտ Բագրատյանը քարոզարշավի օրերին համոզվել է՝ միայն  Երեւանի   կենտրոնն է  մնում  չկաշառված օազիսը:  «Երկու ուժեր ցուցակագրում են եւ կաշառքներ խոստանում: Մեկը ներկայանում է իշխանություն, մյուսը՝ ընդդիմություն»:  Կաշառք տվողները, նրա խոսքերով,  ցանկանում են սրբել-տանել բոլոր  ձայները:  Հրանտ Բագրատյանը հիշեց  Արմավիրում  քարոզարշավի ժամանակ իրենց դիմած մի պապիկի, երբ նա բացահայտ կերպով կաշառք էր ցանկացել. «Ամոթ չե՞ք անում,  առանց  փողի գալիս եք՝ ասաց նա»:  Սակայն կուսակցությունը պատրաստվում է պայքարել, հստակ որոշել են՝ ինչպես:  «Թաղային հեղինակությունների դեմ կռիվ կտանք: Եթե դիմեն զենքի, մենք էլ զենքի կդիմենք», - ասաց Հրանտ Բագրատյանը:    Նրա խոսքերով՝ մեր երկիրը հիվանդ է քաղցկեղով, բայց այն փուլում է, որ հնարավոր է բուժել եւ հնարավոր է փրկել:    Պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն  այսօր նաեւ նշեց, որ իրենք ազատ տնտեսություն, ազատ  ընտրություն եւ ազատ մարդ են  ցանկանում տեսնել:  Ռուսաստանի Դաշնության  հետ համագործակցությանն իրենք  դեմ չեն,  սակայն դա պետք է լինի միայն այն ժամանակ, երբ մեր պետությունը այդ համագործակցությունից  ուժեղանա: «Եվրոպայում հաց բերողի դեպքի վրա նախագահ հրաժարական կտար,- հայտարարում է Հրանտը Բագրատյանը,- ամբողջությամբ դատական համակարգը պետք է փոխվի, համակարգեր կան՝ 50 տոկոսով։ Որոշ համակարգեր պետք է ավլել-թափել, որ երկիրը փոխվի։ Պետք է մաքրել բանակի, ոստիկանության, անվտանգության վերնախավը, Լևոն Երանոսյանին հաստատ չեք տեսնի իր գործին»։