Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական մեքենայում ոսկու հանքանյութ է հայտնաբերվել. հաղորդում

Պաշտոնական
48cbf37bbcf30e8a677bdda7a1a980ae

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ  ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր: Այսպիսով, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:             Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: