Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը գեղեցիկ գոլ է խփել առաջնության խաղում (տեսանյութ)

Սպորտ
unnamed-35-1

Ֆուտբոլի ԱՄՆ-ի ուժեղագույն լիգայում՝ ՄԼՍ-ում, գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Ռեալ Սոլթ Լեյք» - «Լոս Անջելես Գելեքսի» խաղում մեր ֆուտբոլիստը 18-րդ րոպեին գլխի ֆանտաստիկ հարվածով հեռվից գրավել է հյուրերի դարպասը եւ բացել հաշիվը: Սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը մնացել են 10 հոգով, որից անմիջապես օգտվել են լոսանջելեսցի ֆուտբոլիստները, որոնք հինգ րոպեում երկու գոլ են խփել եւ կամային հաղթանակ են տարել՝ 2:1: Նշենք, որ Յուրա Մովսիսյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական՝ Ղազախստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելու համար: