Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ուժ են կիրառել նաև լրագրողների հանդեպ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-32-2

21.10  «Հաց բերողի»  հիշատակին  կազմակերպված  Երթի մասնակիցները շարժվեցին Թումանյան փողոցով և այս պահին Ազատության հրապարակում են: Այստեղ էլ կավարտվի բողոքի ակցիան: Հավելենք, որ այստեղ շուրջօրյա նստացույցը կշարունակվի: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ վաղը՝ մարտի  20-ին  կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում: Ակցիան ավարտվեց 20.24 Ցուցարարները նստացույց կազմակերպեցին Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ  պողոտա տանող հատվածում: Ոստիկանները  բռնի ուժի կիրառմամբ նստացույց իրականացնողներին հեռացրին այդտեղից: Բռնություն կիրառվեց նաև  լրագրողների և օպերատորների նկատմամբ, խոչընդոտվեց նրանց աշխատանքը : Մասնավորապես ոստիկանները արմունկով և բռունցքով սեղմում էին ԶԼՄ աշխատակիցներին: Տեղի ունեցավ նաև հրմշտոց: Այս պահիին ցուցարարները կառավարության շենքի  դիմաց են: Այս հատվածը պաշտպանվում է հատուկ հանդերձանք կրող ոստիկանների կողմից:  Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in Yerevan 19.30 Ոստիկանները  Ֆրանսիայի հրապարակում նստած ցուցարարներին ստիպեցին հեռանալ այդտեղից: Երթի մասնակիցները վանկարկելով «Արթուրին սպանել են», « Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»՝  քայլում են Մաշտոցի պողոտայով: A protest sit-in in memory of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place on French Square A protest sit-in in memory of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place on French Square 19.10 Երթը մեկնարկել է:  Ակցիայի մասնակիցների մեջ է երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա  ասում է, որ Արթուր Սարգսյանի պատվին պետք է արձան կանգնեցնել:  Ազատության հրապարակից դուրս գալուց հետո ցուցարարներից շատերը նստեցին Ֆրանսիայի հրապարակում: Ոստիկանները շրջապատել են նրանց: Նրանք պահանջում են, որ ցուցարարները ազատեն հրապարակը և քայլեն նախօրոք պայմանավորված ուղիով: 18.34 Մեկնարկեց  Հաց Բերողի հիշատակին  կազմակերպված Բողոքի ակցիան: Շահեն Հարությունյանը հայտարարեց,  որ պահանջների ցանկից հանում է երկու հարց՝ 1. Հաց բերողի հուղարկավորությունը Եռաբլուրում 2. Արդարադատության նախարարի հրաժարականը: Իսկ Թամար Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու երեքշաբթի օրը և նա հուղարկավորվելու է Շահումյան գյուղում. այդպես ցանկացել են նրա հարազատները: Արդարադատության նախարարի հրաժարականի հարցն էլ հանվեց, քանի որ  ըստ Շահեն Հարությունյանի՝ գլխավոր դատախազն է, որ ապօրինի որոշում է կայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու հարցում:  Քիչ անց Ազատության հրապարակից կմեկնարկի երթը: ................  Հաց բերող Արթուր Սարգսյանին սատարողները այսօր ևս բողոքի ակցիա են նախաձեռնել Ազատության հրապարակում: Նրանց գլխավոր պահանջն է իշխանություներին Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում: Սպասվում է նաև երթ՝ Երևանի փողոցներով: A protest action in memory of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place on Freedom Square A protest action in memory of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place on Freedom Square A protest action in memory of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place on Freedom Square A protest action in memory of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place on Freedom Square  

via GIPHY