Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ջախջախեց «Բանանցին»

Սպորտ
unnamed-27-2

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 20-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարի ընդգծված ետնապահներից մեկը՝ Երեւանի «Բանանցը», սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»: Հյուրերն արդեն առաջին խաղակեսում երկու անգամ գրավեցին տանտերերի դարպասը եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո փյունիկցիները եւս մեկ գոլ խփեցին եւ վստահ ջախջախեցին «Բանանցին»՝ 3:0: Չնայած հաղթանակին, «Փյունիկը» մնաց 4-րդ տեղում, քանի որ դեռեւս երեք միավորով ետ է մնում առաջատար եռյակից: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը» (39 միավոր), ապա հաջորդում են «Շիրակն» (37) ու «Գանձասար-Կապանը» (36):  Նշենք, որ Հայաստանի առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում է հայտարարվել, քանի որ մեր ազգային հավաքականը պատրաստվելու է 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ հանդիպմանը: