Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի հաղթեց (տեսանյութ)

Սպորտ
unnamed-26-2

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Միդլսբրո» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում հայտավորվել է պահեստայինների թվում: Հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ որոշել է հանգիստ տալ մեր ֆուտբոլիստին: ...................  Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»: Խաղի 30-րդ րոպեին Ֆելաինին բացել է հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Լինգարդը 2-րդ գնդակն է ուղարկել Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը: Տանտերերը 77-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը. աչքի է ընկել Գաստեդը: Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին հասարակ իրավիճակում Վալդեսը սայթաքել է, կորցրել գնդակը, իսկ Վալենսիան այն ուղարկել է դատարկ դարպասը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել է մանչեսթերյան թիմի պահեստայինների նստարանին: Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 52 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական: