Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնդ թաղամասի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել (լրացված)

Պաշտոնական
7572

Մարտի 19-ին, ժամը 10:33 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ (պատի վրայով անցնում է գազատար խողովակ), տան պատերին հայտնաբերվել են ճաքեր` մոտ 2 մ երկարությամբ և մոտ 1-2 սմ բացվածքով (7 հատ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: pluzum1 pluzum2 pluzum3