Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյանն ադրբեջանցի դարպասապահին անվանել է հիմար

Սպորտ
a1kazaryan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն պատասխանել է պորտուգալական «Բոավիշտայի» ադրբեջանցի դարպասապահ Կամրան Աղաեւի   հայտարարությանը:   Վերջինս Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմուի» հետ խաղից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, որ անչափ ուրախ է, որ հայազգի ֆուտբոլիստին չի հաջողվել գոլ խփել իր թիմին: Գեւորգ Ղազարյանը վերջերս տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ադրբեջանցի դարպասապահի խոսքերը:   «Ճիշտն ասած, ես նման դարպասապահի չեմ ճանաչում, չնայած հետեւում եմ «Բոավիշտայի» խաղերին: Նրան ոչ մի անգամ չեմ տեսել դարպասը պաշտպանելիս: Միգուցե իր հիմար մեկնաբանությունների օգնությամբ ցանկանում է, որ մարդիկ որոշ չափով ճանաչեն իրեն», - ասել է մեր ֆուտբոլիստը: