Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Վերնիսաժում վաճառվել է Արթուր Սարգսյանի գործերից մեկը (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-ynkerner

Հաց, մոմ, մեխակներ եւ հաց բերող Արթուր Սարգսյանի նկարը կարելի է տեսնել Վերնիսաժում: Նրա 30 տարվա ընկերը՝ Սամվել Թադեւոսյանը,   այս ամենը դրել է իր տաղավարում՝ վաճառվող գործերի կողքին: Նա  ընկերոջը նկարագրելիս  հազիվ է արցունքները զսպում:  «Եթե իր հետ շփվեիք, ձեր մտքով երեւի չէր անցնի, որ նման քայլ կարող է անել: Ինքը գործ անող մարդ էր, ոչ թե ասող: Ինքը կարող էր ոչ մի բան չասեր, բայց աներ: Եւ ՊՊԾ գունդը մտնելն էր իմ համար անհայտ, թե ոնց է մտել:  Թեկուզ 30 տարվա ընկեր է եղել եւ հացադուլ անելը, ինչի պետք է աներ հացադուլ, վերջը իրենից եւ իր կաշվից դուրս եկավ հացադուլը»:  Ընկերը հիվանդանոցում գտնվելու ընթացքում է տեսել Արթուր Սարգսյանին: Նշում է, թեեւ 23-24 կգ նիհարել էր, գույնը գցած էր, բայց ժպտերես: Ընկերոջը պատմել է, որ եթե  երկու օր էլ իրեն բաց չթողեին, հացադուլին զուգահեռ նաեւ  ջրադուլ էր հայտարարելու: Հաց բերողը պատմել էր նաեւ , որ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում իր մոտ բերել եւ ախորժելի ուտելիքներ են կերել: «Մարդու գլուխը կերան, մեղքը իրենց վիզը»,- ասում է ընկերը եւ հույս հայտնում, որ Հաց բերողը պատմության մեջ կմնա այնպիսի մարդ, ով ծանր առողջական վիճակում հաց է հասցրել սոված մարդկանց: vernisaj «Թեկուզ իրենց ասած հանցագործներին, բայց հաց է տարել, հո զենք ու զրահ չի տարել»,- ասում է Սամվել Թադեւոսյանը: Իսկ մյուս ընկերը՝ Արմեն Խաչատրյանը,  ավելացնում է. «Արթուրի համար մեր աշխարհը շատ նեղ էր արդեն, ինքն այդ անարդարություններին չէր դիմանում»:     Այսօր Վերնիսաժում վաճառվել է Արթուրի պատրաստած գործերից մեկը: Ինչպես այս, այնպես էլ   մյուս գործերից ստացված գումարը ուղղվելու է  ընտանիքին՝ սգո ծախսերը հոգալու համար:  Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ վիրահատությունից հետո: Երկրորդ կալանավորումից ազատ արձակվելուց հետո նա ընդամենը 10 օր ապրեց ազատության մեջ: