Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. սպասվում են ձյան առատ տեղումներ

Հասարակություն
winter-1

Ուշադրություն Մարտի 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` Մարտի 19-ի գիշերը, 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 19-ի գիշերը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: