Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կոմունիստները հյուր էին Վերնիսաժում (տեսանյութ)

Քաղաքականություն
hkk-1

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր Վերնիսաժում իրենց նախընտրական ծրագրերն էին բաժանում: «Ձեզ հյուր ենք եկել»,- ասում էր ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Վերնիսաժում կոմունիստներին մեծ ոգեւորությամբ դիմավորեցին: Առեւտրով զբաղվողները մեծ երանությամբ էին հիշում խորհրդային տարիները, երբ ունեին մշտական  աշխատանք եւ աշխատավարձ, կարողանում էին չնչին գումարով մեկնել հանգստանալու եւ վայելում էին կյանքը: Իսկ մինչ Վերնիսաժում քարոզարշավ իրականացնելը, կոմունիստներն այսօր նկարահանում էին իրենց կոչերը, որոնք տեղադրվելու են իրենց ֆեյսբուքյան էջում: