Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակն է վերհիշել դիցաբանական աստվածներին. գեղանկարչուհի (տեսանյութ)

Մշակույթ
Unthitjled

Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում այսօր տեղի  ունեցավ  գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահադեսը կրում է «Հավերժի ճամփորդ» խորագիրը և ներառում է  տարբեր տարիներում ստեղծած նկարչուհու 40 աշխատանքերը՝ «Աշխարհի կանայք», «Հայ դիցաբանություն», ինչպես նաև 4  բատիկա նկար և այլ գործեր:  «Իմ անհատական ցուցահանդեսը որոշեցի կազմակերպել, քանի որ այս տարի լրանում է գեղանկարչության աշխարհ գալու իմ տասնամյակը»,- հայտնեց նա հյուրերին: Նկարչուհին նաև նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է հին հայկական տոմարով նոր տարուն ընդառաջ, որը հինը վերհիշելու հիանալի առիթ է: «Դիցաբանությանը նվիրված շարքը ներկայացնում է հայ հեթանոսական աստվածներին: Երբ ասում ենք դիցաբանություն, պատկերացնում ենք հունական կամ հռոմեական հելլենիստական աստվածներին, այն դեպքում, երբ հայոց դիցաբանությունը արմատներով գալիս է հազարամյակների խորքից, ինչը ես փորձեցի ցույց տալ իմ կտավներում: Ես ինքս քրիստոնյա եմ, բայց  մոռանալով մեր դիցաբանական աստվածներին, մենք մոռացել ենք բնությունը սիրելու և հարգելու մեր ունակությունը: Այդ դառումով կարծում եմ, որ ժամանակն է  վերհիշել  բնության տարերքները խորհրդանշող մեր հեթանոսական աստվածներին»,- ասաց հյուրերին Արմինե Թումանյանը   «Աշխարհի կանայք» շարքը ներկայացնում է տարբեր ազգերի կանանց դիմանկարներ, որոնց բնորդուհիները եղել են տարբեր դիվանագետների կանայք և հեղինակի ընկերուհիները: «Նրանք այլևս ինձ հետ չեն, բայց թողել են իրենց հետքը իմ կյանքում, ինչը ես ցանկացել եմ արտահայտել այս գործերում»,- ասաց նկարչուհին:   Նկարչուհի և գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ Արմինե Թումանյանը ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, մասնագիտացել կիրառական արվեստի բնագավառում, իսկ վերջին տարիներին ստեղծագործում է գեղանկարչության ոլորտում: 2008 թվականից սկսած նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ միջազգային (Կանադա, Թայվան, Ճապոնիա, Ռուսաստան): Նկարչուհին 2012-ին Հայաստանը ներկայացրել է Տորոնտոյում, իսկ 2013-ին և 2015-ին՝ Իսրայելում: