Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները պահանջում են, որ «հաց բերողին» հուղարկավորեն Եռաբլուրում (տեսանյութ)

Քաղաքականություն
MHdM0112636

Ազատության հրապարակում այսօր հավաքված մի խումբ քաղաքացիներ  երթով ճանապարհվեցին դեպի կառավարության շենք՝ փոխանցելու իրենց պահանջագիրը: Քաղաքացիները պահանջում են երեկ «Արմենիա» Բ/Կ-ում մահացած «հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի պանթեոնում: Նրանց երկրորդ պահանջը վերաբերում է «հաց բերողի» մահվան պատասխանատուներին: Հաց բերող Արթուր Սարգսյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու համար նրա հարազատները դիմել են իշխանություններին, սակայն պատասխանը նրանց չի գոհացրել. «Պատասխանը եղել է՝ ոչ»,- Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Շահեն Հարությունյանը։ Այդ հարցով ցուցարարները դիմում հանձնեցին նաև վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականին, վերջինս խոստացավ պատասխանի մասին հայտնել վաղը։ Ցուցարարները խնդրեցին պատասխան տալ հենց այս պահին, սակայն կառավարության ներկայացուցիչը դրա համար ժամանակ խնդրեց։ Վերջինս նաև հերքեց տեղեկությունը, թե իրենք արդեն իսկ մերժել են Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը. «Նման դիմում մեզ չի եղել»։ Հավաքի մասնակիցները 10 րոպե ժամանակ տվեցին կառավարության ներկայացուցչին, որ վերջինս վերջնականապես ճշտի՝ արդյոք մերժման որոշում եղել է, թե ոչ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հավաստիացրեց, որ պատասխանը կստանան վաղը: Շահեն Պետրոսյանը ասաց, որ վաղը անպայման գալու են պատասխանի ետևից: Ի հիշատակ Արթուր Սարգսյանի երթի մասնակիցները շարունակում են քայլել  ուղղությունը վերցնելով դեպի Սայաթ Նովա փողոց, այնտեղից էլ Ազատության հրապարակ: Ցուցարարներից ոմանք ցանկություն հայտնեցին գնալ Բաղրամյան, սակայն Շահեն Պետրոսյանը հիշեցրեց նրանց, որ վաղը ժամը վեցին իրենք պետք է կառավարությունից ստանան  Հաց բերողին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու պատասխանը: Իսկ Բաղրամյանում ամենայն հավանականությամբ իրենք կբախվեին իրավապահների հետ և պատասխան ստացող էլ չէր մնա:  Մեծամասնությունը  համաձայնվեցին նրա հետ և շատերը որոշեցին ամբողջ գիշերն անցկացնել Ազատության հրապարակում:  People gathered in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group on Freedom Square People gathered in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group on Freedom Square People gathered in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group on Freedom Square   Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan Protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took in Yerevan