Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոնակոյի» պաշտպանը լրագրողին առաջարկում է առնետ համտեսել

Սպորտ
sport-arnet

Ֆրանսիայի հավաքականի եւ «Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ դե Մեկոն, որը ներկայումս զբաղվում է լրագրությամբ, հայտնվել է բավական նրբին իրավիճակում: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ նա RMC ռադիոյով հայտարարել է, որ ինքը պատրաստ է առնետ համտեսել, եթե մոնակցիների պաշտպան Բենժամին Մենդին հրավիրվի Ֆրանսիայի հավաքական: Ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը երեկ հրապարակել է թիմի հերթական կազմը, որի մեջ ընդգրկված է նաեւ Բենժամին Մենդին: 22-ամյա ֆուտբոլիստն անմիջապես գրառում է կատարել իր թվիթերյան էջում: «Ես հիշաչար չեմ: Առաջարկում եմ ձեզ մեկ օր անցկացնել նոր ավատարի հետ, որը առնետի տեսքով կլինի», - նշել է Ֆրանսիայի հավաքականի նորեկը: