Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին եւ ոստիկանը միասին ընկել են (տեսանյութ)

Քաղաքականություն
gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր թույլ չեն տվել կանգնել Սերժ Սարգսյանի շարասյան դիմաց`  այս կերպ իր բողոքը հայտնելով «Հաց բերողի»՝  Արթուր Սարգսյանի մահվան առիթով։ «Կողքիս մի ոստիկան կար, փորձեց պահել, որ չգնամ:  Այնուամենայնիվ փորձեցի արագ քայլելով գնալ բանուկ մաս եւ իմ պաստառով կանգնել շարասյան դիմաց: Ոստիկանը ինձ բռնել էր, ես փորձեցի ինձ նետել փողոց եւ միասին վայր ընկանք:  Շարասյունը մեր ճանապարհը շեղեց  եւ մեր կողքով անցավ: Ոստիկաններն ինձ 4 հոգով վերցրեցին եւ դրեցին մայթի վրա»,- «Ա1+»-ին պատմեց Վարդգես Գասպարին:  Նա, հաշվի առնելով զարգացումները, մեղադրում է Սերժ Սարգսյանին, քանի որ համոզված է, որ մեր երկրում ոչինչ առանց նրա գիտության չի արվում. «Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատու է  Արթուր Սարգսյանի սպանության համար: Դա կանխամտածված սպանություն էր: Բուժանձնակազմը, ՔԿՀ վարչությունը եւ իմ կարծիքով Սերժ Սարգսյանը անձամբ տեղյակ են եղել նրա  մասին, վիճակի մասին եւ կանխամտածված սպանել են»:  Գասպարիի կարծիքով՝ հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ, եթե կալանքը չընտրվեր  որպես խափանման միջոց, եւ ի նշան բողոքի հացադուլ չհայտարարեր,  ապա  այսօր նա ողջ կլիներ: Վարդգես Գասպարին վաղն առավոտյան կրկին պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել  Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: