Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կրկին կմասնակցի «Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրին

Սպորտ
sport-barekamutyun

2016 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրին, որն իրականացնում է «Գազպրոմ»  ընկերությունը երեխաների համար համաշխարհային սոցիալական ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարի ևս Հայաստանը կմասնակցի այդ ծրագրին: Կազմակերպիչները փոխել են մասնակիցների ընտրության եւ մրցաշարի անցկացման կարգը: Եթե նախորդ տարի դրան մասնակցել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկը, ապա այս տարի ծրագրին կմասնակցի ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ մինչև 12 տարեկան ֆուտբոլիստ: Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 3-ը, Սանկտ-Պետերբուրգում, ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի 2017թ խաղարկության օրերին: Դրան կմասնակցեն 8 թիմ, որոնք համալրված կլինեն տարբեր երկրների պատանի ֆուտբոլիստներով: Հայաստանի մասնակից հարձակվողը վիճակահանությամբ  ընդգրկվել է վենեսուելացի հարձակվողի, իսլանդացի, պակիստանցի եւ սլովենացի պաշտպանների, հարավաֆրիկացի եւ հարավկորեացի կիսապաշտպանների եւ հնդիկ դարպասապահի հետ միեւնույն թիմում: