Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վռուբելի «Դևը» կվերադառնա Հայաստան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
ebKTU2zEmTI

1995-ի հունիսի 4-ին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանից անհետանում է Միխայիլ Վռուբելի հռչակավոր «Դեւը» կտավը: Այն Լերմոնտովի «Դեւը» պոեմի յոթ նկարազարդումներից մեկն էր: Մյուս 6 նկարազարդումները գտնվում էին աշխարհի տարբեր թանգարաններում: Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին վերադարձնել Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը։ 1990-ականները հեշտ չէին Հայաստանի պատկերասրահների համար: Այդ տարիներին անհետանում են նաեւ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկը ժայռոտ ափերում» կտավը: Ավելի ուշ Այվազովսկու մի ստեղծագործություն գողացվեց Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից: Այս տարիների ընթացքում Ազգային պատկերասրահից եւ Հայաստանի պետական կառավարման կառույցների տարբեր սրահներից անհետացել են Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Բաժբեուկ Մելիքյանի տարբեր կտավներ: Գողոնի մեծ մասն առ այսօր հայտնաբերված չէ: