Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կփորձի կրկին գրավել «Ռոստովի» դարպասը(թարմացրած) (տեսանյութ)

Սպորտ
unnamed-19-1

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, որն այսօր Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում իր հարկի տակ կընդունի ռուսական «Ռոստովին»: Հիշեցնենք, որ թիմերի առաջն հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, եւ անգլիական թիմից միակ գոլը խփել էր հենց մեր ֆուտբոլիստը: Նշենք, որ «Ռոստովի» կազմում հանդիպումն առաջին րոպեներից կսկսի նաեւ մեր հայրենակից Խորեն Բայրամյանը: Եվրոպայի լիգայի «հայկական դերբին» կմեկնարկի Երուանի ժամանակով ժամը 00:05-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել «Մատչ» մալուխային հեռուստաալիքով կամ հետեւյալ կայքէջով   Խաղի 70-րդ րոպեին աջ եզրում Մխիթարյանի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը կրկնկով հպում կատարեց, այնուհետև Խուան Մատան գրավեց դարպասը: