Ալեք Ենիգոմշյանը գիտի՝ ով է մեղավոր «Հաց բերողի» մահվան համար (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը այսօր մահացել է հիվանդանոցում՝ չդիմանալով հետվիրահատական բարդություններին։

«Հաց բերողի մահվան պատասխանատուն այսօրվա վարչախումբն է»,- հայտարարում է  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, որն այցելել էր «Արմենիա» ԲԿ։

Արթուր Սարգսյանին երեկ  էին տեղափոխել  էին  «Արմենիա» բժշկական կենտրոն՝  հիվանդանոցից դուրս  գրվելուց ընդամենը 3 օր անց։   Նրա ինքնազգացողությունը վատացել էր հատկապես երկրորդ կալանավորումից հետո։

  Ի նշան բողոքի  Արթուր Սարգսյանը 25-օրյա  հացադուլ էր  հայտարարել, որից նրա առանց այդ էլ վատ առողջական վիճակն ավելի սրացավ։ 

Ավելին՝ տեսանյութով