Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի մարզիչը զգուշանում է «Ռոստովից»

Սպորտ
sport-mu-rostov

«Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս մեր առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում այսօր սեփական դաշտում կընդունի Ռուսաստանի «Ռոստովին»: Բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որն առաջին խաղում ոչ-ոքի է արել (1:1) եւ այժմ որոշակի առավելություն ունի իր մրցակցի նկատմամբ: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բավականին զգուշանում է «Ռոստովից»: Պարզվում է, որ «կարմիր սատանաները» միշտ էլ լուրջ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի թիմերի հետ տնային խաղերում: Նախկինում անցկացրած 4 նման հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» միայն մեկ դեպքում է կարողացել հաղթել այդ երկրի ներկայացուցչին: Մնացած երեք հանդիպումներն խաղաղ ավարտ են ունեցել: «Ռոստովը» լավ թիմ է, եվրոգավաթներում հանդես գալու փորձ ունի, այդ թվում  չեմպիոնների լիգայում, որտեղ հանդիպել է ուժեղ թիմերի հետ: Այնպես որ, 1:1 հաշիվն այնքան էլ հուսալի չէ», - այսօրվա հանդիպումից առաջ հայտարարել է պորտուգալացի մասնագետը: Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ խաղարկությունում վստահ է հանդես գալիս սեփական դաշտում: Անցկացրած չորս խաղերում «կարմիրները» տարել են չորս հաղթանակ՝ խփելով 12 գոլ: Այսօր նրանց հարկավոր է կամ չպարտվել, կամ էլ արդյունավետ ոչ-ոքի չանել (2:2, 3:3): Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ իր հարկի տակ մեկից ավելի գոլ բաց է թողել վերջերս, փետրվարի 26-ին, «Սաութհեմփթոնի» հետ գավաթային խաղում (3:2):