Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը հաղթանակը բաց թողեց Թուրքիայի շախմատիստի հետ պարտիայում

Սպորտ
sport-chess-amerika

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Winter Chess Classiс մրցաշարում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանն առայժմ միջին դիրք է զբաղեցնում: Արդեն կայացած 5 տուրից հետո մեր հայրենակիցը վաստակել է 2,5 միավոր եւ բաժանում է 4-6-րդ տեղերը: Վերջին պարտիայում նա մեծ առավելություն ուներ Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովի նկատմամբ, սակայն վերջինս մշտական շախերով կարողացավ խույս տալ վերահաս պարտությունից: Սամուել Սեւյանը լավ հնարավորություն ունի բարելավելու մրցաշարային գործերը, քանի որ վերջին չորս պարտիաներից երեքում հանդիպելու է ետնապահների հետ: Աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է անգլիացի գրոսմայստեր Դավիդ Հոուելը, որը միակն է, որ կարողացել է հաղթել Սամուել Սեւյանին: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում 9 գրոսմայստեր: